Կիևի մոտակայքում զինամթերքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի
![]() Կիևի մարզի Բուչա շրջանի Միլա գյուղում, որտեղ օգոստոսի 28-ի երեկոյան ռուսական հարվածի հետևանքով զինամթերքի պայթյուն է տեղի ունեցել, զոհերի թիվը հասել է 38-ի, օգոստոսի 30-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Եվս չորսը դեռևս անհետ կորած են համարվում, և նրանց որոնումները շարունակվում են։ Վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն հայտնել է 38 զոհի և 52 վիրավորի, այդ թվում՝ 5 երեխայի: Զոհվածների թվում է Դմիտրով համայնքի ղեկավար Տարաս Դիդիչը, որը ժամանել է մաքրման աշխատանքներին օգնելու համար։ Հրդեհների մեծ մասն այժմ մարված է, և փրկարարները աշխատում են շուրջօրյա՝ բնակելի տարածքում ցրված պայթուցիկ սարքերը հայտնաբերելու և վնասազերծելու համար։ «Ուկրաինսկա պրավդա»-ի փոխանցմամբ՝ զոհվածների մեծ մասը՝ առնվազն 27 մարդ, «Լավ տուն» մասնավոր ծերանոցի բնակիչներ էին։ Շենքն ամբողջությամբ ոչնչացվել է հրդեհի հետևանքով։ Օգոստոսի 30-ը Կիևի մարզում հայտարարվել է սգո օր։ Զելենսկիի խոսքով՝ առաջին հարվածը հասցվել է Պաշտպանության ուժերի զինամթերքի պահեստին, «որը չպետք է այնտեղ լիներ», որին հաջորդել են արկերի, ականների և անօդաչու թռչող սարքերի պայթեցումները։ Ուկրաինայի նախագահն իրավիճակն անվանել է անփութության հետևանք և հայտարարել, որ գլխավոր դատախազությունը, ՆԳՆ-ն, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և զինվորականները ունեն հետաքննության համար անհրաժեշտ ամեն ինչ։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
