Իսլանդիայի վարչապետը բացառում է ԵՄ-ին անդամակցության նոր բանակցությունները
![]() Իսլանդիայի կառավարությունը չի վերսկսի Եվրոմիության հետ անդամակցության բանակցությունները: Վարչապետ Քրիստրուն Ֆրոստադոտտիրը նման հայտարարություն է տարածել հանրաքվեից հետո, որի ժամանակ ընտրողների մեծամասնությունը դեմ է քվեարկել եվրոպական ինտեգրման գործընթացի շարունակմանը: Տիկին Ֆրոստադոտտիրը նշել է, որ հանրաքվեի արդյունքները պետք է հաշվի առնվեն, և նման քվեարկությունները կարճ ժամանակահատվածներում անցկացնելը անտեղի է: Այնուամենայնիվ, նա չի բացառել երկրի դիրքորոշման փոփոխությունը երկարաժամկետ հեռանկարում: Վարչապետը նաև ընդգծել է, որ Իսլանդիան կշարունակի համագործակցել ԵՄ-ի հետ Եվրոպական տնտեսական գոտու շրջանակներում: Երկիրը Եվրոմիությանն անդամակցելու դիմում է ներկայացրել 2009 թվականին, սակայն բանակցությունները կասեցվել են 2013 թվականին: Իսլանդիան Շենգենյան գոտու և ԵՏՄ-ի մաս է կազմում: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
