Լավրովը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին
![]() ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը РБК-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը։ «Այնտեղ ևս մեկ նախագահ է գտնվում հետաքննության տակ՝ Սարգսյանը, որը Քոչարյանի օրոք պաշտպանության նախարար էր, իսկ այնուհետև դարձավ նախագահ։ Մեր դիրքորոշումն այն է, որ ելնում ենք հայ ժողովրդի շահերից։ Տեսնում ենք, թե ինչպես են դարերի ընթացքում հայ ժողովրդի շահերը միահյուսված եղել մեր ժողովրդի շահերի հետ։ Եվ միշտ՝ երկար, շատ երկար ժամանակահատվածներում, մենք միասին ենք եղել, միմյանց հետ համերաշխ։ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ ծանր իրավիճակներում աջակցել է հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարությանը։ Իհարկե, այս շահերը պետք է գերակշռեն։ Սակայն այժմ Երևանի ներկայիս իշխանության ներկայացուցիչներն առաջնորդվում են այլ նպատակներով։ Հռչակվել է Եվրոմիությանն ուղղված կողմնորոշման նպատակ, ընդունվել է օրենք՝ Եվրոմիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին։ Եվրասիական տնտեսական միության երկրները մայիսյան գագաթնաժողովում հայտարարություն են ընդունել՝ կոչ անելով Հայաստանի ղեկավարությանը հանրաքվե անցկացնել և կողմնորոշվել՝ ցանկանո՞ւմ եք անդամակցել Եվրոմիությանը, թե՞ ուզում եք մնալ Եվրասիական տնտեսական միությունում։ Իմ կարծիքով՝ սա միանգամայն արդարացված խնդրանք է։ Մի կազմակերպության նորմերը անհամատեղելի են մյուս կազմակերպության նորմերի հետ։ Այս մասին արդեն բազմիցս խոսվել է»,- նշել է նա։ |

«ԹՐԻՓՓ-ը նաև Երասխով անցնող ճանապա՞րհն է»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5413:00
«Աղետալի պատերազմից հետո ուրիշ սահմռկեցուցիչ բան դժվար է պատկերացնել», «մի փորձեք լինել ավելի դաշնակ և քոչարյանական»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
7112:42
«Կիրառվել են թաքնված տեսախցիկներով արված տեսագրություններ և տարածվել մոնտաժված տեսանյութեր». «Ուժեղ Հայաստան»
7612:36
«ԹՐԻՓՓ-ի լայնությունն ինչքա՞ն է»․ Քրիստինե Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին
7612:12
«Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ զեկույցին»․ Պեսկով
8312:00
«Սա ընտրական գործընթացի կացնահարում է». Մեսրոպ Եսայան
9511:48
