«Երևանի պահանջները զարմանք են առաջացնում». Լավրով
![]() Հայկական կողմի՝ Ռուսաստանի նկատմամբ վերջին շրջանում ներկայացրած որոշ պահանջներ զարմանք և հուզական արձագանք են առաջացնում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ РБК-ին տված հարցազրույցում։ «Մենք կանոնավոր կապեր ունենք փոխվարչապետների մակարդակով։ Հայերին հետաքրքրող ցանկացած հարց կարելի է քննարկել, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կապված իրավիճակը, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի կողմից գտնվում է կոնցեսիոն կառավարման ներքո։ Եվ մենք զարմանքով ենք լսում, թե ինչպես են այս հարցերը, եթե դրանք արդեն իսկ առաջացել են, գործընկերոջ հետ քննարկելու փոխարեն անմիջապես հանվում հանրային դաշտ։ Հայտարարություն է արվում. «Դա մերն է, և ընդհանրապես մեզ երկու միլիարդ են պարտք»։ Ես հասկանում եմ, որ սա, բացի տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից, մեր քաղաքացիների մոտ նաև հույզեր է առաջացնում։ Ես բացառություն չեմ»,- ասել է նա։ Շաբաթներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Հայաստանում էլ բաներ կան, որ անվճար է, կարող է պարզվի, որ թանկանում է: Կարող է բաներ կան, որ Հայաստանում գոյություն ունեն 30 տարի անվճար, կարող է պարզվի, որ Հայաստանը կսկսի դրա համար տարեկան 2 միլիարդ դոլար ուզել: Ասել՝ կամ տարեկան 2 միլիարդ վարձավճար մուծեք, կամ էլ... Երկաթուղու մասին ակնարկի բան չկա. ես պարզ ասում եմ՝ դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, և ուրիշ տարբերակ չկա»: |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
