Իսպանիայում 4 րոպեում գողացել են բրոնզե դարի ոսկե հավաքածուն
![]() Իսպանիայի Վիլյենա քաղաքի թանգարանից գողացել են բրոնզե դարի ոսկե հավաքածու, որը հայտնի է՝ որպես «Վիլյենայի գանձ», հաղորդում է The Guardian-ը։ Անհայտ անձինք հավաքածուից գողացել ավելի քան 50 իր։ «Վիլյենայի թանգարանում տագնապը միացել է մոտավորապես ժամը 5:20-ին։ Գողերը շենքը լքել են ժամը 5:24-ին։ Գործողությունը շատ արագ և շատ պրոֆեսիոնալ է կատարվել», - հայտնել է քաղաքային խորհրդի խոսնակը։ Գողացված իրերի թվում էին 29 ապարանջան, 11 աման, երեք շիշ և այլ առարկաներ։ Դրանց մեծ մասը պատրաստված էր ոսկուց, բայց հավաքածուի մեջ նաև արծաթից, երկաթից և սաթից պատրաստված իրեր էին։ Իրերը թվագրվում են մ.թ.ա. մոտ 1000 թվականին։ Քաղաքապետ Ֆուլխենսիո Սերդանը նշել է, որ գողերը գողացել են գանձի մեծ մասը։ Նա գնահատել է, որ միայն գողացված իրերի մեջ եղած ոսկին կարող է արժենալ մոտավորապես 1.7 միլիոն եվրո։ Ըստ իշխանությունների՝ գողերը ժամանել են մի քանի մեքենաներով և, հավանաբար, թանգարան են մտել պատուհանից։ Բոլոր անվտանգության համակարգերը գործարկվել են, և քաղաքային պաշտոնյաները պնդում են, որ թանգարանի կողմից անվտանգության որևէ ակնհայտ թերություն չի հայտնաբերվել։ |

«Խզե՛ք պայմանագիրը. հերիք եղավ, կյանքներս կերան». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
5212:06
«Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7710:18
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
9809:36
Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ
11708:12
Մեծ Բրիտանիան մեծացնում է պաշտպանությանը հատկացվող ծախսերը մի քանի միլիարդով
32803:07
«Քանի դեռ ամենավերևում թուրքական իշխանություն է, ներքևում ազգայինը ունենալու է սոսկ տեղային, փոքր ազդեցություն». Նաիրի Հոխիկյան
20802:12
