Վրաստանի փոխվարչապետը հայտնել է քաղաքականությունից հեռանալու մասին
![]() Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարար, փոխվարչապետ Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ լքում է զբաղեցրած պաշտոնը և հեռանում քաղաքականությունից։ Նրա խոսքով՝ այս որոշման մասին ինքը «մտածում էր վերջին մի քանի շաբաթների ընթացքում»։ «Ես որոշել եմ հեռանալ պաշտոնից և քաղաքականությունից։ Երկար չեմ խոսի․ ինձ համար այս 10 տարիները եղել են աշխատանքի, հայրենիքին նվիրվածության և մեծ գործերի տարիներ, որոնք մենք միասին՝ ընկերներիս հետ, իրականացրել ենք», — նշել է նա։ Հաղորդվում է, որ Մամուկա Մդինարաձեն տարածաշրջանային զարգացման նախարար է դարձել այս տարվա հուլիսին։ Նա նաև պետք է զբաղեցներ տարածաշրջանային քաղաքականության հարցերով պետական նախարարի պաշտոնը․ համապատասխան պաշտոնը նախատեսվում էր ստեղծել սեպտեմբերին։ Ավելի վաղ Մդինարաձեն ղեկավարում էր Պետական անվտանգության ծառայությունը, իսկ 2026 թվականի ապրիլին նա նշանակվել էր փոխվարչապետ և իրավապահ մարմինների համակարգման հարցերով պետական նախարար։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
