«Իսլամական երկրներին անհրաժեշտ է միասնություն՝ անվտանգությունն ապահովելու համար». Փեզեշքիան
![]() Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել իսլամական պետություններին հասնել պայմանավորվածությունների, որոնք կապահովեն նրանց հավաքական անվտանգությունն ու պաշտպանությունը արտաքին սպառնալիքներից։ «Իսլամական ազգը չի կարողանա անկախության և արժանապատիվ կյանքի հասնել այլ կերպ, քան համագործակցության և համախմբման միջոցով, — Al Mayadeen-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Փեզեշքիանը։ «Ճշմարտության, արդարության և փոխադարձ պատասխանատվության վրա հիմնված միասնությունն այն է, ինչն այժմ ամենից շատ անհրաժեշտ է իսլամական երկրներին»։ Փեզեշքիանը ելույթ է ունեցել Թեհրանում կայացած Իսլամական միասնության 40-րդ միջազգային համաժողովի բացմանը, որը, նրա խոսքով, անցկացվում է բացառիկ պայմաններում։ Իր ելույթում նա նշել է, որ «ոչ մի իսլամական երկիր չպետք է հարթակ դառնա մեկ այլ երկրի դեմ ագրեսիայի համար»։ «Իրանն օգտվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իր դեմ սանձազերծված պատերազմից պաշտպանվելու իր օրինական իրավունքից, սակայն դա չի նշանակում, որ նա թշնամաբար է տրամադրված իր մահմեդական հարևանների նկատմամբ», - նշել է նա։ Փեզեշքիանի խոսքով՝ Իրանն «այժմ խոցելի վիճակում չէ և գիտի, թե ինչպես պաշտպանել իրեն»։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
