«ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի դեմ ճնշում են գործադրում համաշխարհային տնտեսության վրա»․ Ղաշղավի
![]() ԱՄՆ-ն այնքան շատ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, որ պարզ չէ՝ էլ ինչ կարող են սահմանափակել, РИА Новости-ին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Հասան Ղաշղավին։ «Արդեն ամբողջ աշխարհն է հարց տալիս՝ արդյոք կա՞ դեռ որևէ բան, որի դեմ ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի սահմանել, և էլ ի՞նչ են նրանք նախատեսում սահմանափակել», —ասել է նա։ Պատգամավորը նաև մեկնաբանել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգթոնի կողմից Իրանի առևտրային գործընկերների նկատմամբ երկրորդական պատժամիջոցների անհապաղ կիրառումը կհանգեցներ համաշխարհային ֆինանսական համակարգի փլուզման։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ Միացյալ Նահանգներն իրենք են ընդունել, որ իրենց պատժամիջոցային քաղաքականությունը ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության վրա։ «Բոլորը լսել են ԱՄՆ ֆինանսների նախարարի հակասական հայտարարությունները… Ակնհայտ է, որ այս պատժամիջոցները ճնշում են գործադրում համաշխարհային տնտեսության վրա, և ամերիկացի նախարարը ինքն է դա ընդունում», - նշել է Ղաշղավին։ |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
