Սարսափելի բնական աղետ` Տիբեթում. 384 ճանապարհորդ անհետ կորած է
![]() Տիբեթի՝ Նեպալի հետ սահմանային շրջանում խոշոր ջրհեղեղներ են տեղի ունեցել: Reuters-ը հաղորդում է, որ ավելի քան 300 ճանապարհորդ անհետ կորած է համարվում: Լեռնային ինտեգրված զարգացման միջազգային կենտրոնը (ICIMOD) կարծում է, որ Նեպալում ժայռերի և սառույցի ձնահոսքը փակել է Լհենդե գետը՝ առաջացնելով «կասկադային ջրհեղեղներ»: Նեպալի զբոսաշրջության վարչությունը հայտնել է, որ 384 ճանապարհորդ անհետ կորած է համարվում: Նրանց թվում է 291 օտարերկրացի, որոնցից 105-ը Հնդկաստանի քաղաքացիներ են։ Նեպալի ոստիկանության սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են Չինաստանին սահմանակից Հիմալայան շրջանի լեռնային հովիտներ թափվում ցեխոտ ջրի հեղեղներ: Ականատեսներից մեկը AFP-ին ասել է, որ «ութ կամ ինը բեռնատար, տների և մարդկանց հետ միասին» քշվել են: Մի քանի մայրուղիներ փակվել են, և ուղղաթիռներ են ուղարկվել տուժած տարածք: Գետի մոտակայքում ապրող մարդկանց կոչ է արվել տարհանվել: |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
