Երևան`   +34 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2026 թ.

«Իրանի իշխանությունների հետ համաձայնության հասնելն անհնար է»․ Նեթանյահու

101
Այսօր, 16:54
«Իրանի իշխանությունների հետ համաձայնության հասնելն անհնար է»․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի իշխանությունների հետ «լավ» համաձայնության հասնել հնարավոր չէ։

Հորդանան գետի Արևմտյան ափի բնակեցմանը նվիրված միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ նա հայտարարել է, որ վճռական է թույլ չտալու, որպեսզի Իրանը որևէ սպառնալիք ներկայացնի։ Նա նշել է, որ այս հարցը մի քանի շաբաթ առաջ Սպիտակ տանը քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ «Մենք քննարկել ենք երեք տարբերակ։ Ես նրան ասել եմ հին տարբերակներից մեկի մասին՝ լավ համաձայնագիր կնքելու։ Մենք դեմ չենք դրան։ Բայց ես կասկածում եմ, որ մարդկանց այս խմբի հետ հնարավոր է համաձայնագիր կնքել։ Ես նրան (Թրամփին՝ խմբ.) ասել եմ, որ համաձայնագիր կնքելն անհնար է»,- հայտարարել է Նեթանյահուն։ Նրա խոսքով՝ երկրորդ տարբերակը ռազմական գործողությունների վերսկսումն է։ «Ես նրան (Թրամփին՝ խմբ.) ասել եմ, որ մենք պատրաստ ենք դրան, պաշտպանելու ենք մեզ և թույլ չենք տա, որ Իրանը հարձակվի մեզ վրա»,- նշել է հրեական պետության կառավարության ղեկավարը։

Նեթանյահուն հավելել է, որ Թրամփն ի վերջո ընտրել է երրորդ տարբերակը՝ ուժեղացնել Իրանի տնտեսական շրջափակումը։