«Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի հարցում»․ ՌԴ ԱԳՆ
![]() Արևմուտքի երկրները շանտաժի են ենթարկում Հայաստանի ղեկավարությանը «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի հարցում՝ պահանջելով վերացնել «ռուսական գործոնը»՝ ենթադրյալ բազմամիլիոն դոլարանոց ներդրումների դիմաց։ Այս մասին ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու հարց չի բարձրացվել, մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Հայաստանի ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում։ Պահանջում են վերացնել «ռուսական գործոնը» տրանսպորտային ոլորտում, իսկ դրա դիմաց խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ և ներգրավում այն նախագծերում, որոնց տնտեսական նպատակահարմարությունը խիստ կասկածելի է։ Սա լիովին համապատասխանում է Արևմուտքի մայրաքաղաքների անբարեխիղճ խաղերի տրամաբանությանը՝ Ռուսաստանին Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս մղելու նպատակով»,- նշել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանը դիվանագիտական խողովակներով կապվել է Մոսկվայի հետ ՀԿԵ-ի կոնցեսիայի հարցով։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
