Ուկրաինան կրկին հարվածել է Wildberries-ի պահեստին և ՌԴ նավթավերամշակման գործարաններից մեկին
![]() Գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքի ուղղությամբ, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Եվգենի Պերվիշովը։ «Հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ կենտրոնում։ Հրդեհի տարածքը կազմում է ավելի քան 100 հազար քառակուսի մետր»,- գրել է Պերվիշովը՝ թելեգրամյան իր ալիքում։ Նրա տվյալներով՝ պահեստի աշխատակիցներին օպերատիվ կերպով տարհանել են, սակայն աշխատակիցներից մեկը պայթյունի հարվածային ալիքի հետևանքով ուղեղի ցնցում է ստացել։ Պահեստը հարձակման էր ենթարկվել նաև հուլիսի 18-ին։ Այն ժամանակ յոթ մարդ զոհվել էր, ևս 25-ը՝ վիրավորվել։ Գիշերը հարվածի տակ է հայտնվել նաև Նիժնի Նովգորոդի մարզում գտնվող «Նիժեգորոդնեֆտեօրգսինթեզ» նավթավերամշակման գործարանը, գրում է Astra-ն՝ հղում կատարելով ականատեսների տեսանյութերին։ Սա «Լուկօյլ»-ի խոշորագույն գործարանն է՝ Ռուսաստանում հզորությամբ զբաղեցնելով 4-րդ, իսկ բենզինի արտադրությամբ՝ 2-րդ տեղը։ |

Կամիշևախայում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, 30 մարդ մնում է փլատակներում
214Երեկ, 21:01
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
301Երեկ, 18:49
ԱՄՆ Վաշինգթոն նահանգում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել
276Երեկ, 14:49
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի հարավում գտնվող Ozon-ի պահեստին
180Երեկ, 11:31
ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում չորս լցանավ է պայթել ականների վրա
308Երեկ, 11:19
Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև
154Երեկ, 07:12
