«Թեհրանը լիովին պատրաստ է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին»․ Մադանիզադե
![]() Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի պատժամիջոցներին, IRINN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի ֆինանսների նախարար Ալի Մադանիզադեն։ «Ըստ ամենայնի, ԱՄՆ-ն որոշել է ևս մեկ անհաջող փորձ ձեռնարկել։ Մենք վաղուց էինք սպասում դրան և շատ լավ տեղեկացված էինք նրանց ծրագրերի մասին։ Կառավարությունն ունի երկամյա ծրագիր և լիովին պատրաստ է իրադարձությունների նման զարգացմանը»,- ասել է Մադանիզադեն։ Պաշտոնյան ԱՄՆ-ին մեղադրել է Իրանի նկատմամբ «տնտեսական ահաբեկչության դիմելու» ձգտման մեջ։ «Մենք նույնպես ունենք մեր գործիքները և գիտենք, թե ինչպես խաղալ այս խաղը»,- նշել է նա։ Միևնույն ժամանակ Մադանիզադեն հայտարարել է, որ ԱՄՆ-ն չպետք է ակնկալի, թե Իրանի պատասխանը «զուտ պաշտպանական կլինի, և մենք միայն պաշտպանվելու ենք»։ «Նրանք նույնպես պետք է պատրաստ լինեն, որ մենք անցնելու ենք հարձակման»,- հայտարարել է նախարարը։ Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին Իրանի նկատմամբ տնտեսական ճնշում գործադրելու արշավի մեկնարկի մասին։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պարզաբանել է, որ դրա նպատակն է «խաթարել այն տնտեսական ոլորտների գործունեությունը, որոնք թույլ են տալիս իրանական ռեժիմին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին գոյատևել»։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
