«2008-ից հետո Արևմուտքը պետք է հասկանար, որ Ռուսաստանի դեմ պատերազմել պետք չէ»․ Մեդվեդև
![]() 2008 թվականին Հարավային Օսիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո գլխավոր դասը, որը Արևմուտքը պետք է քաղեր, այն է, որ Ռուսաստանի դեմ պատերազմել պետք չէ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա նշել է, որ Ռուսաստանի հետ պատերազմ սանձազերծելու նման փորձերի արդյունքը ամեն անգամ եղել է ռուսական ոգու և զենքի ուժի հաղթանակը։ «Անիմաստ է նաև ազգային հարցը հրահրելը։ Դա միշտ ցավալի, իսկ հաճախ նաև անդառնալի հետևանքների է հանգեցնում հենց իրենց՝ սադրիչների համար։ Հոգեպես անհավասարակշիռ (Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ — խմբ.) Սաակաշվիլին դա չհասկացավ։ Իսկ որտե՞ղ է նա հիմա, ի՞նչ է պատահել նրա հետ»,- հավելել է Մեդվեդևը։ Նշենք, որ 2008 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը վրաց-օսական հակամարտությունը նոր թափով բռնկվեց։ Վրաստանի զինված ուժերը սկսեցին գնդակոծել Ցխինվալին, այնուհետև փորձեցին գրոհով գրավել քաղաքը։ Օգոստոսի 8-ի ցերեկը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց հակամարտության գոտի զորքեր մտցնելու գործողության մեկնարկի մասին։ Սկսվեց հնգօրյա պատերազմ։ Օգոստոսի 26-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Հարավային Օսիան և Աբխազիան՝ որպես անկախ պետություններ։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
