Երևան`   +36 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.

«Սպասարկման ոլորտում ունենք նոր թրենդ՝ բացասական իմաստով»․ Վահան Բաբայան

63
Այսօր, 17:06
«Սպասարկման ոլորտում ունենք նոր թրենդ՝ բացասական իմաստով»․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սպասարկման ոլորտում ունենք նոր թրենդ, բայց բացասական իմաստով.
Սեզոնը կարելի է ասել եռում ա և որոշ սննդի օբյեկտներ սկսել են տեղացիներին մեղմ ասած ցրել՝ առաջնահերթությունը տալով դրսից եկածներին:
Նայում ես տվյալ օբյեկտում լիքը ազատ տեղ, բայց նրանք սպասում են դրսի հյուրերին և չունենալով նույնիսկ ամրագրում, ասում են՝ տեղ չկա: Գուցե դա իրենց մարքետինգի ձևն է, բայց որևէ տեղ աշխարհում չես հանդիպի նման անշնորհք մոտեցում հաճախորդների նկատմամբ՝ հանուն իրենց մի քանի կոպեկի:
Ասեմ, որ մարզերում ավելի խայտառակ վիճակ ունենք և սեզոնից մաքսիմալ օգուտ քաղելու համար նույն վիճակը այնտեղ է:
Երկրորդ իբր մարքետինգային աբսուրդը դա սննդի օբյեկտ այցելողների քանակն է, նույն բանը անում են եթե մարդկանց քանակը քիչ է, անկախ նրանից թե տվյալ մարդիկ ինչ են պատվիրելու՝ տեսնելով, որ քանակը քիչ է, ասում են տեղ չկա, բայց եթե օրինակ գնան տաս հոգով հաստատ տեղ լինում է:
Սա տների վարձերը կտրուկ թանկացնելու (դրա մասին էլ առանձին կգրեմ) նման մի բան է, բայց այս կարևոր ոլորտում, որտեղ ով ինչ ուզում անում է, ի վերջո ՀԴՄ տալով չի միայն կարգավորվում այս ոլորտը, այլ նաև առաջին հերթին մեր քաղաքացիների շահերի և իրավունքների սպասարկումով:
Կարծում եմ շատերդ եք առնչվել այս տհաճ պահվածքին և պետք է կարգավորիչ մարմին լինի երկրում նման սուտի մարքետինգի դեմը առնելու համար»:

Աղբյուրը`   Վահան Բաբայան