«ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի նորմերի հակասությունները կվնասեն Հայաստանին»․ Պեսկով
![]() ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի նորմերը չեն համապատասխանում միմյանց, և այդ հակասությունները վնասելու են հենց Հայաստանին, ուստի Երևանը պետք է ընտրություն կատարի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Հայտ ներկայացնելուց հետո Հայաստանը պետք է սկսի իր օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական նորմերին՝ Եվրոմիության նորմերին։ Այդ նորմերը չեն համընկնում այն նորմերի հետ, որոնք ընդունված են մեզ մոտ և ԵԱՏՄ տարածքում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ «Եվ հենց այստեղ մենք կբախվենք խորքային հակասությունների, որոնք առաջին հերթին վնասելու են հենց Հայաստանին։ Այդ պատճառով, ինչպես հիշում եք, ԵԱՏՄ վերջին գագաթնաժողովում ընդունվեց հայտարարություն, որով պետությունների ղեկավարները կոչ արեցին Հայաստանին հնարավորինս շուտ անցկացնել համապատասխան հանրաքվե»,- նշել է նա։ Հիշեցնենք Փաշինյանն ասել էր՝ Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
