Զախարովան ռուսական ակտիվների փոխանցումը Կիևին որակել է ահաբեկչության աջակցում
![]() Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եվրոմիության կողմից սառեցված ռուսական ակտիվներից եկամտի փոխանցումը Ուկրաինա պետք է դիտարկել՝ որպես ահաբեկչության սատարում։ Նրա խոսքով՝ Կիևի ռեժիմի նման ֆինանսավորումը ԵՄ-ին դարձնում է հանցակից հանցավոր գործողությունների: Ռուսաստանի Դաշնությունն իրավունք ունի հայցեր ներկայացնելու այն անձանց դեմ, ովքեր հովանավորում են Ուկրաինայի կողմից կատարված ցեղասպանության, ահաբեկչության կամ այլ միջազգային հանցագործությունների գործողությունները, հիշեցրել է դիվանագետը։ Նախկինում հաղորդվել էր, որ Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվների չափը 2026 թվականի հունիսի դրությամբ հասել է 10,4 միլիարդ դոլարի (879,2 միլիարդ ռուբլի)։ Մեկ տարի առաջ այդ գումարը կազմել է 8,4 միլիարդ դոլար (710,1 միլիարդ ռուբլի)։ Այս գումարից առանձին Շվեյցարիայում սառեցված են Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստներն ու ակտիվները։ Դրանց ծավալը մինչև 2026 թվականի հունիսը գնահատվում է 8,3 միլիարդ դոլար։ Ավելի վաղ Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կոչ էր արել զսպել Ռուսաստանի եկամուտները «բոլոր կողմերից»։ Նա աջակցել էր ԱՄՆ-ի Սենատի կողմից Մոսկվայի դեմ ընդունված պատժամիջոցների օրինագծին: Դիվանագետը նաև հայտարարել էրց, որ ԵՄ-ն ստացել է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամտի հինգերորդ մասնաբաժինը, որը կազմում է 1.4 միլիարդ եվրո, որը կփոխանցվի Կիևին: |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
