Քենիայում ուղղաթիռ է կործանվել. զոհերի թվում են ԱՄՆ-ի քաղաքացիներ
![]() ԱՄՆ-ի հինգ քաղաքացի զոհվել է Քենիայի կենտրոնում զբոսաշրջային ուղղաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտին։ Քենիայում ԱՄՆ դեսպանատունը կապ է հաստատում տեղական իշխանությունների հետ և հյուպատոսական օգնություն է տրամադրում զոհվածների ընտանիքներին։ Պետդեպարտամենտը ցավակցություն է հայտնել նրանց ընտանիքներին և սիրելիներին։ Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 19-ի առավոտյան Սամբուրու շրջանում գտնվող Օլոլոկվե լեռան մոտ։ Ուղղաթիռում եղել է յոթ մարդ՝ օդաչուն և վեց օտարերկրյա զբոսաշրջիկ։ Բոլորը մահացել են։ Օդաչուն Քենիայի քաղաքացի էր։ Հաստատվել է, որ հինգ ուղևորների քաղաքացիությունը ԱՄՆ-ի է, իսկ վեցերորդ զբոսաշրջիկի ինքնությունը դեռևս պարզվում է։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարական ծառայությունները։ Ուղղաթիռի վթարի պատճառը դեռևս անհայտ է։ Քննությունը ղեկավարում է Քենիայի ավիավթարների հետաքննության վարչությունը։ Ուղղաթիռը պատկանում էր Lady Lori Kenya ընկերությանը և չարթերային չվերթ էր իրականացնում Սույյան արգելոցից դեպի Օլոլոկվե լեռան շրջանը։ Ընկերությունը հաստատել է աղետի փաստը և հայտարարել, որ պատահարի քննության հարցում համագործակցում է իշխանությունների հետ։ Որոնողափրկարարական աշխատանքները բարդացած են դժվարանցանելի տեղանքի և անկման վայրում բռնկված հրդեհի պատճառով։ Քենիական Կարմիր խաչը Իսիոլո քաղաքից լրացուցիչ խումբ է ուղարկել՝ գործողությանը մասնակցելու համար։ Զոհվածների թվում է Telemundo-ին պատկանող Ֆլորիդայի մի քանի հեռուստաալիքների 55-ամյա նախագահ և գլխավոր տնօրեն Խոսե Սուարեսը։ Նրա մահվան մասին տեղեկությունը հաստատել է NBCUniversal News Group-ի նախագահ Սեսար Կոնդեն։ Սուարեսը շուրջ 20 տարի աշխատել է NBCUniversal-ի կառույցներում, այդ թվում՝ ղեկավարել է Սան Անտոնիոյում, Սակրամենտոյում, Ֆրեզնոյում, Սոլթ Լեյք Սիթիում և Լաս Վեգասում գտնվող հեռուստաալիքները։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
