Բրազիլիայում գտել են Անրի Մատիսի` 2025-ին գողացված աշխատանքները
![]() Բրազիլիայի ոստիկանությունը գտել է ֆրանսիացի նկարիչ Անրի Մատիսի 8 աշխատանք, որոնք գողացվել էին Սան Պաուլոյի Մարիո դե Անդրադեի գրադարանից, հաղորդում է տեղական «Ֆոլհա դե Ս.Պաուլո» թերթը։ Կողոպուտը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերի 7-ին։ Երկու զինված հարձակվողներ բռնել են անվտանգության աշխատակցին և ցուցահանդեսի այցելուներին, ապա գողացել նկարները գլխավոր մուտքից։ Խուզարկությունների շարքի սկսվելուց 8 ամիս անց իրավապահ մարմինները նկարները հայտնաբերել են Սան Բեռնարդո դու Կամպոյի մի բնակարանում։ Ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը, հավանաբար, պահել է աշխատանքները գողության կազմակերպչի համար։ Տարածքի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է նաև հրազեն։ Գողության կազմակերպիչը ձերբակալվել էր ապրիլին Ռիո դե Ժանեյրոյում։ Նկարները պատկանում են Մատիսի «Ջազ» (1943–1947) գրքի նկարազարդումների վերջին շարքին։ Վերադարձված աշխատանքների ցանկում են «Ծաղրածու», «Կրկես», «Պարոն Լոյալ», «Մղձավանջ սպիտակ փղի հետ», «Կոդոմաս», «Պարող ակվարիումում», «Դահուկորդ» և «Կովբոյ»։ Դրանց համակցված արժեքը գերազանցում է 190,000 դոլարը։ Մատիսի աշխատանքներից բացի, գողերը գողացել են բրազիլացի վարպետ Կանդիդո Պորտինարիի 5 նկար։ Դրանք դեռևս անհետ կորած են։ |

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Շոշ գյուղի պատմական հուշարձանները (լուսանկար)
102Երեկ, 22:54
Լճաշենում օծվել են նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը (տեսանյութ)
16011.10.2026, 18:54
«Արցախի դեմ պատերազմը պետք է դիտարկել նաև որպես ինքնության ոչնչացման քաղաքականություն»․ Հովիկ Ավանեսով (լուսանկար)
14308.10.2026, 14:00
«Կոնսերվատորիայի պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները». Վարդան Հակոբյան (ՈՒՂՂՎԱԾ)
22807.10.2026, 22:48
«Հայաստանի հանրային հեռուստաընկերության» գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվել
19107.10.2026, 00:00
Թբիլիսիի կենտրոնում հայտնաբերվել են հայերեն արձանագրությամբ պատմական քարեր (լուսանկար)
17406.10.2026, 19:48
