Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանները

547
Երեքշաբթի, 18 օգոստոսի, 2026 թ., 14:16
Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանները

Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև Միացյալ Նահանգների կողմից ԱՄՆ-Իրան հուշագրի պայմանները կատարելը, ներառյալ շրջափակման վերացումը, ակտիվների ապասառեցումը և նավթային պատժամիջոցների վերացումը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, փոխանցում է Mehr գործակալությունը։ Ըստ պաշտոնյայի՝ հուշագրի շրջանակներում ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը թույլ տվեց Իրանին ամրապնդել իր տնտեսական կայունությունը և վերականգնել պաշտպանական ներուժը։