«Հավանաբար, իմ վերջին տարին է ֆուտբոլում». Ռոնալդու
![]() Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ այս տարին, հավանաբար, իր վերջին տարին կլինի՝ որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Նա պլանավորում է կենտրոնանալ այլ զբաղմունքների վրա, ինչպիսիք են ճանապարհորդությունը և պադելը։ Մանրամասներ «Սա, հավանաբար, իմ վերջին տարին է ֆուտբոլում, և ես ուզում եմ տպավորիչ ժառանգություն թողնել», - Vogue-ին ասել է Ալ-Նասրի հարձակվողը, հավելելով, որ իր ֆուտբոլից հետո ապագան «լիովին պլանավորված է»։ «Ես այնքան շատ բաներ ունեմ, որոնցով զբաղված եմ, որ դժվար է միայն մեկը նշել», - ասել է նա՝ ճանապարհորդությունը և պադելը նշելով իր սիրելի զբաղմունքների շարքում։ «Քանի որ ֆուտբոլը կարող է մեծ դատարկություն թողնել, դուք պետք է լրացնեք ձեր ժամանակը տարբեր ձևերով, այլ ոչ թե միայն մեկով»։ Բացի այդ, Ռոնալդուն ամուսնացել է իր զուգընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսի հետ՝ պորտուգալական Կասկայս հանգստավայրում կայացած մտերմիկ արարողության ժամանակ։ «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալ Մադրիդի» և «Յուվենտուսի» նախկին խաղացողը Vogue-ին ասել է, որ ցանկանում է «շարունակել վայելել այն, ինչին արժանի է, ինչին մենք արժանի ենք։ Որովհետև, վերջիվերջո, դա մեծ զոհաբերության 25 տարի է եղել»։ Այս ամռանը Պորտուգալիայի հավաքականի կազմում լինելուց հետո, որը հասավ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ, Ռոնալդուն պատրաստվում է միանալ «Ալ Նասրին» Սաուդյան Արաբիայի պրոֆեսիոնալ լիգայի նոր մրցաշրջանի համար։ |

Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
164Երեկ, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
342Երեկ, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
316Երեկ, 14:37
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
11304.11.2026, 12:20
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
17203.11.2026, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
36503.11.2026, 18:07
