«Իրանը չի կարող անվերջ ապրել պատերազմական վիճակում». նախկին նախագահ
![]() Իրանը չի կարող անվերջ ապրել պատերազմական վիճակում, հայտարարել է նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին՝ կոչ անելով չափավոր դիվանագիտական մոտեցում ցուցաբերել Միացյալ Նահանգների և Իսրայելի նկատմամբ, գրում է Iran International-ը։ «Չնայած Միացյալ Նահանգներին չի կարելի վստահել, և Իսրայելը ոչնչի առաջ չի կանգնի լարվածությունն ու հակամարտությունը երկարաձգելու համար, այս խոչընդոտը պետք է լուծվի խոհեմությամբ և չափավոր դիվանագիտությամբ»,- ասել է Խաթամին։ Նախկին նախագահը հայտարարել է, որ Իրանը «հավերժ կմնա այստեղ», և որ արտաքին ագրեսիան և լայնածավալ պատերազմը չեն կարողանա տապալել Իրանի կառավարությունը։ Խաթամին հավելել է, որ Թեհրանը կարող է վտանգի ենթարկվել, եթե չլուծի այն խնդիրները, որոնք օտարացրել են հասարակության զգալի մասին. «Մենք չենք կարող ապրել պատերազմական վիճակում։ Մարդիկ չեն կարող, և նման պայմաններում անհնար է շարունակել առօրյա կյանքը, բավարարել մարդկանց կարիքները և կառավարել հասարակությունը»։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
