«Սպիտակ տունը դեմ է Լիբանանում իսրայելական զինծառայողների մշտական ներկայությանը»․ #Axios
![]() Սպիտակ տունը դեմ է Իսրայելի զինվորականների՝ Լիբանանում հնարավոր մշտական ներկայությանը, քանի որ դա հակասում է հունիսին Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրին, հայտնում է Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը՝ հղում կատարելով ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյային։ Ինչպես լրագրողը գրել է X սոցիալական ցանցում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննադատել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հայտարարությունը՝ Լիբանանի հարավում իսրայելական զինվորականներ տեղակայելու վերաբերյալ։ Ռավիդը հիշեցրել է, որ նախօրեին Լիբանանի հարավ կատարած այցի ժամանակ Կացը հայտարարել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) կմնա «Լիբանանում, Սիրիայում և Գազայի հատվածում անվտանգության գոտիներում»՝ Իսրայելի անվտանգությունն ապահովելու համար։ Լրագրողի խոսքով՝ Սպիտակ տունը շեշտել է, որ Կացի խոսքերը հակասում են այն պարտավորություններին, որոնք Իսրայելի կառավարությունը ստանձնել է ԱՄՆ-ի և Լիբանանի հետ համաձայնագրի շրջանակում։ «Միացյալ Նահանգները ակնկալում է, որ բոլոր կողմերը կգործեն շրջանակային համաձայնագրին համապատասխան, իսկ Իսրայելը հստակ հայտարարել է, որ Լիբանանի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի։ Լիբանանի հարավում մշտական ռազմական ներկայությունը անհամատեղելի է ինչպես համաձայնագրով ստանձնած պարտավորությունների, այնպես էլ երկու պետությունների երկարաժամկետ խաղաղության և անվտանգության հետ», - նշել է պաշտոնյան։ Ռավիդի խոսքով՝ պաշտոնյան շեշտել է, որ ԱՄՆ-ն «լիովին հարգում է» Լիբանանի տարածքային ամբողջականությունը։ «Շրջանակային համաձայնագիրը հստակ նախատեսում է որոշակի պայմաններով փուլային վերաբաշխում, որը կապված է լիբանանյան «Հեզբոլահ» շարժման զինաթափման և դրա ենթակառուցվածքների ոչնչացման հաստատման հետ։ Լիբանանի զինված ուժերը սկսել են համապատասխան միջոցառումների իրականացումը առաջին պիլոտային գոտիներում, իսկ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել այս գործընթացի լիարժեք իրականացմանը», - լրագրողը մեջբերում է Պետդեպարտամենտի պաշտոնյայի խոսքերը։
|

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
