ԱՄՆ-ն նախատեսում է մինչև սեպտեմբերի 30-ը ավարտել իր զինվորականների դուրսբերումն Իրաքից
![]() ԱՄՆ զինվորականները պատրաստվում են մինչև սեպտեմբերի վերջ դուրս բերել Իրաքից իրենց բոլոր ուժերը, հայտնում է Associated Press-ը։ Գործակալության տվյալներով՝ Իրաքի վարչապետ Ալի ալ-Զաիդին նախօրեին հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերի հետ։ Ավելի ուշ Ալ Զաիդին հայտարարել է, որ սեպտեմբերի 30-ը հաստատել է որպես «Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարի համար գլոբալ կոալիցիայի ռազմական առաքելության ավարտի և նրա ուժերի դուրսբերման ավարտի հաստատված և վերջնական ամսաթիվ»: Ամերիկացի պաշտոնյան լրատվամիջոցին հայտնել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է զորքերի դուրսբերումն ավարտել մինչև սեպտեմբերի 30-ը, սակայն հրաժարվել է հայտնել, թե քանի զինծառայող է մնում Իրաքում և որտեղ են դրանք վերատեղակայվելու: «Միացյալ Նահանգները, Իրաքը և կոալիցիոն գործընկերները հսկայական հաջողությունների են հասել ԻՊ-ի ջախջախման գործում, և այժմ Իրաքի անվտանգության ուժերը, ներառյալ «փեշմերգան» և Իրաքյան Քուրդիստանի անվտանգության այլ ուժեր, կգլխավորեն Իրաքում ահաբեկիչների դեմ պայքարը», - ասել է գործակալության զրուցակիցը: Իրաքի քրդերի երկու ներկայացուցիչներ իրենց հերթին հայտնել են, որ ամերիկյան զորքերի և ռազմական տեխնիկայի դուրսբերումը Էրբիլից սկսվել է մոտ երեք շաբաթ առաջ: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
