Ուկրաինան հարվածել է Բաշկորտոստանի նավթավերամշակման գործարանին և Wildberries-ի պահեստին
![]() Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Բաշկորտոստանին։ Տարածաշրջանի ղեկավար Ռադի Խաբիրովը հայտնել է, որ ԱԹՍ-ների բեկորները ընկել են Սալավատ քաղաքի արդյունաբերական գոտիներից մեկում։ Այնտեղ հրդեհ է բռնկվել։ Զոհերի կամ տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։ Ուկրաինական Supernova+ և Exilenova+ թելեգրամյան ալիքները պնդում են, որ Սալավատում հարձակման է ենթարկվել նավթավերամշակման գործարան։ Astra-ն գրում է, որ տեղի բնակիչները գործարանի ուղղությամբ ծուխ են նկատել։ Խոսքը «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավատ» գործարանի մասին է, որը Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է։ Բացի այդ, ուկրաինական ալիքների տվյալներով՝ անօդաչու սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նաև Wildberries-ի պահեստում։ Տեղական լրատվամիջոցները գրում են, որ Չիշմի շրջանում բնակիչները ընկերության բաշխիչ կենտրոնի տարածքում սև ծուխ են նկատել։ |

Սիրիայի արաբական բանակին պատկանող օբյեկտում հզոր պայթյուններ են որոտացել
155Երեկ, 23:54
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
112Երեկ, 19:06
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
279Երեկ, 15:42
Երեխան մահացած է ծնվել
79Երեկ, 11:30
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է
180Երեկ, 00:48
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. բնակիչներին տարհանել են
13620.09.2026, 18:30
