«Պուտինն ստիպված կլինի դադարեցնել պատերազմը. մենք ծրագիր ունենք». Զելենսկի
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում դադարեցնել պատերազմն Ուկրաինայի դեմ, բայց նա ստիպված կլինի դա անել: Մշակվել է համապատասխան ծրագիր: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի երիտասարդական ֆորումում: «Մենք հասկանում ենք, թե ինչ պետք է անենք: Սա մեր գործընկերների հետ համատեղ ծրագիր է, թե ինչպես ճնշում գործադրել նրա (Պուտինի - խմբ.) վրա», - ասել է Ուկրաինայի նախագահը: Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինայի պաշտպանության ուժերը պետք է ցանկացած դեպքում պահեն ճակատը: «Սա նախագահին հնարավորություն է տալիս ուժեղ երկխոսություն վարել թշնամու հետ»,- ասել է նա: Երբ մարտադաշտում իրավիճակը բավականաչափ ուժեղ չէ, երկխոսությունը վերածվում է չափազանց մեծ զիջումների, ինչը չի համապատասխանում Ուկրաինայի շահերին, կարծում է Զելենսկին: Նա ընդգծել է, որ Ուկրաինայի գլխավոր ռազմավարությունն այժմ Պուտինի ռազմավարությանը հակազդելն է: Զելենսկին նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահը նախատեսում է մեծացնել զորահավաքը և որքան հնարավոր է շատ մարդկանց ներգրավել բանակ։ Հետևաբար, Ուկրաինայի առաջնորդը կոչ է արել Ուկրաինայի միջազգային գործընկերներին՝ ընդլայնել իրենց աջակցությունը, մասնավորապես՝ ՀՕՊ ոլորտում։ Նա Պաշտպանության ուժերի խնդիրների շարքում նշել է պատասխան հարվածները։ «Մենք պետք է պատերազմը վերադարձնենք Ռուսաստանի տարածք։ Դրանից հետո ռուսական հասարակությունը կզգա այս պատերազմի հետևանքները և ճնշում կգործադրի կառավարության վրա», - եզրափակել է Զելենսկին։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
