Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 254-ի
706
Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2026 թ., 16:15
![]() Կոլումբիայում երկուշաբթի օրը տեղի ունեցած 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 254-ի, հայտնում են իսպանալեզու լրատվամիջոցները։ Վերջին տվյալներով՝ մոտ 3 հազար մարդ համարվում է անհետ կորած։ Զոհերի մեծ մասը Պերեյրա և Կալի քաղաքների բնակիչներ են։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Մի շարք երկրներ և միավորումներ ավելի վաղ հայտարարել էին Բոգոտային ֆինանսական օգնություն տրամադրելու մասին։ «Մենք 2 մլն եվրո կտրամադրենք առավել տուժած շրջանների բնակչությանն աջակցելու համար», - X սոցիալական ցանցում գրել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր Կոլումբիային օգնություն տրամադրելու համար 15,5 մլն դոլար հատկացնելու մասին։ |

«Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
5609:57
Հորմուզի նեղուցում լցանավ է հրդեհվել
254Երեկ, 21:13
Ցուցարարներն ավերածություններ են կատարել Մարսելի և Լիլի քաղաքապետարաններում
361Երեկ, 19:42
Անչափահասները Դավիթաշենում հրկիզել են սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը
197Երեկ, 17:24
Թուրքիայում աշակերտներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել
342Երեկ, 16:00
Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի
135Երեկ, 11:48
