«Մեքքայի համաձայնագիրն ուղղված չէ որևէ երկրի դեմ»․ Էրդողան
![]() Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի ստորագրած պաշտպանության համաձայնագիրը երեք երկրների ռազմավարական կամքի դրսևորումն է և ուղղված չէ որևէ պետության դեմ։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է Asharq Al-Awsat թերթին տված հարցազրույցում։ «Համաձայնագիրը, որը հիմնված է այն ըմբռնման վրա, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն հենց տարածաշրջանի երկրները, ռազմավարական կամքի դրսևորում է՝ հիմնված խաղաղության, կայունության, համերաշխության և հավաքական զսպման վրա, այլ ոչ թե որևէ առանձին երկրի դեմ ուղղված դաշինքի ձևավորման։ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի ձեռնարկած այս պատմական քայլը արտահայտում է այն ըմբռնումը, որ մեկի անվտանգությունը բոլորի անվտանգությունն է»,- Էրդողանի խոսքերը մեջբերում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։ Թուրքիայի առաջնորդը նշել է, որ համաձայնագիրը բաց է «բոլոր եղբայրական երկրների» համար։ Նրա կարծիքով՝ տարածաշրջանի ապագան այլևս չի կարող ձևավորվել առանց տարածաշրջանի երկրների կամքը հաշվի առնելու և «դրսից պարտադրված բաղադրատոմսերի» հիման վրա։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
