«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան
![]() «Ուժեղ Հայաստան»-ը Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Հայկ Ֆարմանյանին։ Այս պահին նա պատասխանում է պատգամավորների հարցերին, մասնավորապես՝ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին, որը հետևյալն է․ «Շրջանառության հարկը, այսինքն փոքր բիզնեսը, որը մեր բիզնեսի ամենամեծ հատվածն է, վճարում էր շատ փոքր մասնաբաժնով հարկ՝ հարկերի 2,7 տոկոսը։ Երկու տարի առաջ հարկը կրկնպատկվել է, որի հետևանքով շատ ընկերություններ փակվել են։ Ինչպե՞ս եք տեսնում հարցի լուծումը»։ «Պետք է նախաձեռնությամբ հանդես գան, օրինագիծ դնենք շրջանառության մեջ։ Ցավոք, 2025թ․ հունվարից փոփոխվեց ու շատ ընկերություններ փակվեցին՝ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական դիցուք 200 հազար դրամ, ու թիվը դարձավ 400 հազար դրամ։ Այո, կան հնարավորություններ ու օրինագիծ կդնենք շրջանառության մեջ»,- ասաց Ֆարմանյանը։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
