«Պետք է լուրջ վերաբերվել ռազմական օբյեկտների վրայով թռչող ՉԹՕ-ների մասին տեղեկություններին»․ Ռուբիո
![]() ԱՄՆ-ն պետք է լուրջ վերաբերվի ռազմական օբյեկտների վրա նկատված չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) մասին տեղեկություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերի կնոջ՝ Քեյթի Միլլերի փոդքասթում։ «Մեր ռազմական օբյեկտների վրայով ինչ-որ բաներ են թռչում, սակայն դրանք մեզ չեն պատկանում։ Մենք պետք է պարզենք, թե ինչ է դա, և լուրջ վերաբերվենք դրան»,— ասել է Ռուբիոն։ Նրա խոսքով՝ ինքը չգիտի՝ «ով է դա և ինչ է դա»։ Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ի Սենատում աշխատելու տարիներին բարձրացրել է ՉԹՕ-ների հարցը։ Նա հավելել է, որ այս թեմային չի վերաբերվում՝ որպես դավադրության տեսության։ «Մարդիկ կարծում են, որ մենք ինչ-որ բան ենք թաքցնում։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե այս վարչակազմը որևէ բան իմանար [այլմոլորակայինների մասին], նախագահը կլիներ ամենուրեք՝ հեռուստատեսային ելույթներ կունենար, լուսանկարներ, տեսանյութեր կցուցադրեր», - նշել է պետքարտուղարը։
|

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
