«Ուկրաինան ԱՄՆ բանակցողներին պատերազմի դադարեցման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել»․ Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու ծրագրի վերաբերյալ առաջարկներ է փոխանցել ամերիկացի բանակցողներին։ «Մենք մեր առաջարկները փոխանցել ենք ամերիկյան կողմին։ Իսկ Միացյալ Նահանգները կարող է օգնել ամրապնդել մեր պաշտպանությունը՝ առաջին հերթին հակաօդային պաշտպանության ոլորտում, և ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի այն փոխի իր ծրագրերը՝ պատրաստվի պատերազմի ավարտին, այլ ոչ թե դրա շարունակությանը»,- նշել է նա։ Նրա խոսքով՝ ուկրաինական հետախուզությունը ապացույցներ ունի, որ Ռուսաստանը կօգտագործի սեպտեմբերյան ընտրությունները՝ մարտական անձնակազմը համալրելու նպատակով նոր զորահավաք հայտարարելու համար։ «Նրանք աշնանը պատրաստվում են զորահավաքի՝ խորհրդարանական ընտրությունների բեմականացումից անմիջապես հետո։ Այնուհետև, այսպես կոչված, ընտրություններից հետո, նա [Պուտինը] ծրագրում է մինչև տարեվերջ լրացուցիչ զորահավաք իրականացնել՝ մի քանի հարյուր հազար ռուսների ներգրավելով, իսկ հաջորդ տարի՝ ևս այդքան»,- հայտարարել է Զելենսկին։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
