Հութիներն սպանել են քաղաքացիական նավի անձնակազմի և զինվորականների
![]() Եմենի ափային պահպանությունը հայտնել է, որ Բաբ էլ-Մանդեբ նեղուցում «Անսար Ալլահ» շարժման հութի զինյալների կողմից «Թիհամա» առևտրային նավի վրա հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, ևս 10-ը վիրավորվել է։ «Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել է անձնակազմի չորս անդամ՝ երեք պակիստանցի և մեկ ինդոնեզացի, ինչպես նաև երկրորդ ռազմածովային բրիգադի երկու զինծառայող», - ասվում է գործակալության հայտարարության մեջ, որին հղում է անում SABA լրատվական գործակալությունը։ 10 վիրավորների թվում են անձնակազմի յոթ անդամ, երկու ափային պահպանության աշխատակից և մեկ զինծառայող։ Եմենի տրանսպորտի նախարարությունը պարզաբանել է, որ անվտանգության ուժերի կորուստները պայմանավորված են հութիների երկրորդ հրթիռային հարվածով, որը տեղի է ունեցել անմիջապես անձնակազմի տարհանման ժամանակ։ Ավելին, հարձակումից մոտ երեք ժամ անց զինյալները նավի ուղղությամբ ուղարկել են պայթուցիկներով լի անօդաչու նավակ, սակայն այն խափանվել և ոչնչացվել է եմենական ուժերի կողմից։ Ընդհանուր առմամբ, նավից փրկվել է 11 նավաստի։ |

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին
10309:25
Հրդեհ՝ «Կինոմոսկվա»-ի մուտքի մոտ (տեսանյութ)
165Երեկ, 19:00
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
171Երեկ, 18:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին
232Երեկ, 13:13
5 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից և մահացել
132Երեկ, 12:12
Անչափահասը թունավորվել է էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով
103Երեկ, 10:42
