Երևան`   +29 °C
Այսօր`   Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2026 թ.

«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան

84
Այսօր, 16:54
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջել գրում է․ «Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա, դու հանքանյութը ընդերքից հանես ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի, էլ ո՞ւր մնաց պղնձից արտադրություն ստանաս։
Ալավերդու ձուլարանը փակելուց հետո այս կառավարությունը ուրախանում է արհեստական բանականության գործարան բացելու վրա։
Այդ գործարանը խժռելու է մեր երկրում արտադրված էլեկտրոէներգիան, խմելու է մեր քաղցրահամ ջրերն ու մենք սուրճ եփելու գեթ մեկ սրճեփ / ջազվա, մեկ պղնձի բաժակ կամ կաթսա չարտադրե՞նք։
Գնա՞նք Թուրքիայից դա բերենք ու Վերնիսաժում վաճառողը համոզի, թե դա հայկակա՞ն է։
Բա դու ունենաս Ջերմուկ, Ծաղկաձոր, Դիլիջան ու դրանք դիտարկես միայն որպես ընդերքօգտագործո՞ղ։ Չէ, ընդերքօգտագործողը լավ կլիներ՝ ընդերքթալանող։
Աբսուրդի ու փուչիկ լոզունգների Հայաստան․․․»։