«Թրամփը հուլիսին գաղտնի լքել է Թուրքիան՝ ԱՄՆ ռազմական ինքնաթիռով»․ #WP
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի սկզբին գաղտնի մեկնել է Անկարայից՝ (որտեղ տեղի էր ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը) Իրանի հետ կապված սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Ըստ պարբերականի՝ «անցած ամիս Իրանի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպանության սպառնալիքի պատճառով իրականացվել է հատուկ գործողություն, որի ընթացքում նա գաղտնի լքել է Թուրքիան ռազմական ինքնաթիռով, թեև Սպիտակ տունը հայտարարել էր, որ նախագահը թռչում է Air Force One-ով»։ Հրապարակման մեջ նշվում է, որ «այս գաղտնի գործողությունը, որի մասին նախկինում չէր հաղորդվել, իրականացվել է առանց լրագրողների և Սպիտակ տան որոշ աշխատակիցների իմացության»։ Ինչպես նշում է պարբերականը, Անկարայում Թրամփը նստել էր իր նախագահական հին ինքնաթիռը, ինչը տեսագրել էին լրագրողները, սակայն «մի քանի րոպե անց նրան գաղտնի տեղափոխել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի փոքր ինքնաթիռ»։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
