«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հակասական են». Գալուզին
![]() ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով հանրաքվեի վերաբերյալ, հակասական են և ոչ հստակ։ Ինչպես նշել է փոխնախարարը, Հայաստանի Սահմանադրության 205-րդ հոդվածը ենթադրում է, որ միջազգային կազմակերպություններին անդամակցության վերաբերյալ նման հանրաքվեն պետք է նախաձեռնի հենց Հայաստանի կառավարությունը։ Միևնույն ժամանակ, շարունակել է նա, 2025 թվականին «Եվրոպական միությանն անդամակցության գործընթացը սկսելու մասին» օրենքի քննարկումների ժամանակ հայկական կողմը պնդում էր, որ, չնայած Սահմանադրության դրույթներին, դրա ընդունումը հանրաքվեի անցկացում չի պահանջում, քանի որ այդ փաստաթուղթը պարզապես որևէ իրավական նշանակություն չունեցող քաղաքական հռչակագիր է։ «Այժմ, սակայն, լսում ենք, որ Հայաստանում հունիսյան ընտրությունների արդյունքները, ենթադրաբար, ինքնին արդեն իսկ վկայում են եվրոպամետ ուղեգծի, ինչպես նաև երկրում եվրոպական նորմերի և կանոնների հետագա ներդրման համազգային աջակցության մասին, և հետևաբար՝ կրկին հանրաքվեի անհրաժեշտություն չկա»,- ТАСС-ին տված հարցազրույցում նշել է փոխնախարարը։ «Հիշեցնեմ, որ ընտրարշավի ընթացքում Փաշինյանը երբեմն անում էր տրամագծորեն հակառակ և շփոթեցնող հայտարարություններ։ Միևնույն ժամանակ, նա նաև երբեմն բավականին բացահայտորեն խոստովանում էր, որ Հայաստանը դեռևս չի հրավիրվել ԵՄ, և որ այն կարող է երբեք էլ չդառնալ անդամ... «Իսկապես շատ բան է ասվել, բայց դա որևէ պարզություն չի հաղորդում»,- հավելել է նա։ Գալուզինի խոսքով՝ հենց այդ պատճառով էլ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները հայտարարել են այս հարցի վերաբերյալ Հայաստանի ժողովրդի իրական կարծիքը պարզելու անհրաժեշտության մասին։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
