«ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին»․ Գալուզին
![]() ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում: Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ հնարավոր սահմանափակող միջոցների կիրառմանը վերաբերող ցանկացած որոշում ամբողջությամբ վերապահված է Հավաքական անվտանգության խորհրդի իրավասությանը (դրա կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները), որն իրավունք ունի նման որոշումներ ընդունելու՝ կազմակերպության կանոնադրության դրույթների հիման վրա (ձեր հարցի առնչությամբ կիրառելի նորմերը, մասնավորապես, ամրագրված են կանոնադրության 20-րդ և 25-րդ հոդվածներում)»,- ասել է Գալուզինը՝ պատասխանելով պարտավորությունները չկատարելու վերաբերյալ կանոնադրության համապատասխան հոդվածը գործարկելու հնարավորության մասին հարցին։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ կանոնադրությունը միջազգային պայմանագիր է և պետք է բարեխղճորեն կատարվի դրա բոլոր կողմերի կողմից, ներառյալ յուրաքանչյուր անդամ պետության պարտավորությունը՝ ֆինանսավորել ՀԱՊԿ մարմինների գործունեությունը։ «Երևանի կողմից կազմակերպության աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելն ու կազմակերպության բյուջեի վերաբերյալ տարեկան որոշումները չստորագրելը պարզապես նշանակում է, որ Հայաստանը չի օգտվում իրեն վերապահված իրավունքից, սակայն դա չի դադարեցնում Հայաստանի՝ իր ազգային վճարը ժամանակին փոխանցելու պարտավորությունը»,- նշել է դիվանագետը։ «Ցանկացած միջազգային կազմակերպությունում նման իրավիճակների համար կան հիմնարար փաստաթղթերով նախատեսված համապատասխան ընթացակարգեր։ ՀԱՊԿ-ն բացառություն չէ»,- ասել է Գալուզինը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
