Չեխիայում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա
![]() Չեխիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Տանվալդ քաղաքում այսիր տղամարդը դանակահարել է երկու տղամարդու և մեկ կնոջ: Նրանք ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխվել են հարևան Լիբերեց քաղաքի հիվանդանոցներ: Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին, որը նույնպես վիրավորվել է, հաղորդում է Idnes լրատվական պորտալը՝ հղում անելով ոստիկանության և շտապօգնության աշխատակիցներին: «Երկու տղամարդ և մեկ կին ծանր վիրավորվել են Չեխիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Տանվալդ քաղաքում դանակով տղամարդու հարձակումից հետո։ Բժշկական անձնակազմի տվյալներով՝ տուժածները երկու ուղղաթիռներով տեղափոխվել են Լիբերեց մարզկենտրոնի հիվանդանոցներ և գտնվում են ծանր վիճակում։ Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին, ով նույնպես վիրավորվել է։ Հանրության համար վտանգ չկա։ Մեկ այլ կին նույնպես վիրավորվել է արցունքաբեր գազից», - ասվում է հայտարարության մեջ։ Ոստիկանությունը դեռևս որևէ տեղեկություն չի հրապարակել հարձակվողի հնարավոր դրդապատճառների վերաբերյալ, բայց ակնկալում է, որ դա շուտով կհրապարակի։ Միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվել: |

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին
10309:25
Հրդեհ՝ «Կինոմոսկվա»-ի մուտքի մոտ (տեսանյութ)
165Երեկ, 19:00
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
171Երեկ, 18:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին
232Երեկ, 13:13
5 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից և մահացել
132Երեկ, 12:12
Անչափահասը թունավորվել է էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով
103Երեկ, 10:42
