«Կանխվել է 16 մլն ռուբլու ապօրինի արտահանումը Հայաստան»․ ՌԴ մաքսային ծառայություն
![]() Միներալնիե Վոդիի օդանավակայանի մաքսային աշխատակիցները կանխել են 16 միլիոն ռուբլու անօրինական արտահանումը Հայաստան։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) մամուլի ծառայությունը։ Դրամական միջոցները փորձել է տեղափոխել Ռուսաստանի 29-ամյա քաղաքացի։ Նրա ձեռքի ուղեբեռում հայտնաբերել են պոլիէթիլենային 5 տոպրակ՝ մոտ 16 մլն ռուբլի (220 հազար դոլար) ընդհանուր արժողությամբ թղթադրամներով։ Ընդ որում, քաղաքացին պարզաբանել է, որ այդ գումարը նախատեսված էր Հայաստանում մեքենաներ գնելու համար։ «Հետագա վաճառքի համար մեքենաները նա ընտրել է առցանց ծառայության միջոցով, իսկ հետագա առաքումը Ռուսաստան ծրագրել է կազմակերպել եղբոր հետ համատեղ։ Քաղաքացին նաև հայտարարել է, որ տեղյակ չի եղել Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ կանխիկ դրամի արտահանման սահմանափակումների մասին»,- հայտնել են գերատեսչությունից։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
