«Հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ կմտնի «Պլատֆորմային տնտեսության մասին» նոր օրենքը»․ Միշուստին
![]() ԵԱՏՄ երկրները կհաստատեն էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագիրը, որը հնարավորություն կտա միավորել մարքեթփլեյսների գործունեության կանոնները, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ «Բիզնեսի համար կգործեն միասնական և հստակ կանոններ, իսկ քաղաքացիներին մարքեթփլեյսներում հասանելի կլինի ապրանքների ավելի լայն տեսականի»,- պարզաբանել է Միշուստինը։ Միշուստինը հիշեցրել է, որ այս տարվա հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ կմտնի «Պլատֆորմային տնտեսության մասին» նոր օրենքը, որը կսահմանի այս ոլորտի գործունեության թափանցիկ կանոններ։ «Եթե ապրանքի նկատմամբ գործում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջները, ապա առաջին հերթին մեր մարքեթփլեյսներում կստուգվի՝ արդյոք Միության փաստաթղթերի ռեեստրում առկա է համապատասխանության հավաստագիր կամ համապատասխանության հայտարարագիր։ Այդ ռեեստրի վարումն իրականացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը»,- ասել է նա։ «Այս կապակցությամբ կխնդրեի հատուկ ուշադրություն դարձնել արտադրանքի համապատասխանության գնահատման վերաբերյալ տվյալների ժամանակին թարմացման անհրաժեշտությանը, որպեսզի ապահովվի ապրանքների մուտքը ռուսական թվային առևտրային հարթակներ»,- հավելել է Միշուստինը։ Նշենք, որ Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները ստորագրել են ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագիրը։ Փաստաթուղթը Միությունում ստեղծում է էլեկտրոնային առևտրի իրականացման միասնական իրավական հիմք՝ ապահովելով բիզնեսի համար կարգավորման թափանցիկությունն ու արդարությունը, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետությունը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
