Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ ուղղված «ծննդաբերական զբոսաշրջության» դեմ պայքարին
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկու հրամանագիր, որոնք միտված են սահմանափակելու ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունքը և ուժեղացնելու «ծննդաբերական զբոսաշրջության» դեմ պայքարի դաշնային միջոցառումները։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը։ Առաջին հրամանագիրը ընդլայնում է այն օտարերկրացիների երեխաների շրջանակը, որոնք չեն կարող օգտվել ԱՄՆ-ում ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունքից։ Խոսքը դիվանագետների, օտարերկրյա կառավարությունների շահերը ներկայացնող ոչ քաղաքացիների, ինչպես նաև «թշնամական պետությունների» քաղաքացիների երեխաների մասին է։ Երկրորդ հրամանագրով նախագահը համապատասխան լիազորություններ է փոխանցում պետքարտուղարին և ներքին անվտանգության նախարարին՝ հանձնարարելով դադարեցնել «ծննդաբերական զբոսաշրջության» պրակտիկան։ Իշխանությունները պարտավոր են որպես «ծննդաբերական զբոսաշրջություն» որակել այն դեպքերը, երբ օտարերկրյա քաղաքացիները ժամանում են ԱՄՆ բացառապես երեխա ունենալու նպատակով, որպեսզի նա ստանա ԱՄՆ քաղաքացիություն։ Երկրորդ հրամանագիրը Պետդեպարտամենտին և ներքին անվտանգության նախարարությանը հանձնարարում է սահմանափակել այն օտարերկրացիների մուտքը, որոնք ԱՄՆ են գալիս բացառապես երեխա ունենալու նպատակով։ Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է թարմացնել «ծննդյան զբոսաշրջությանը» վերաբերող կանոնակարգերը, կարգավորումները և հրահանգները։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
