«Իսրայելի հարձակումները Գազայի հատվածում ցույց են տալիս, որ Իսրայելը խաղաղություն չի ցանկանում»․ Ֆիդան
529
Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2026 թ., 16:17
![]() Իսրայելի կողմից Գազայի հատվածում հարձակումների շարունակումը ցույց է տալիս, որ նա չի ցանկանում խաղաղություն տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ Անկարայում իր սիրիացի գործընկեր Ասաադ աշ Շեյբանիի հետ բանակցություններից հետո։ «Իսրայելի կողմից հարձակումների շարունակումը, չնայած Գազայի վերաբերյալ խաղաղության ծրագրի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին, ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Բենյամին Նեթանյահուն խաղաղություն չի ցանկանում։ Իսրայելի կառավարությունը ձգտում է խափանել խաղաղ ջանքերը և Գազան վերածել առանց պաղեստինցիների վայրի։ Նեթանյահուն, սակայն, հաջողության չի հասնի իր քաղաքականության մեջ։ Գազայի բնակիչները կշարունակեն ապրել Գազայում և կառուցել իրենց ապագան», - ասել է նա։
|

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
