Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են Վլադիկավկազում և Կապանում դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու հարցը
![]() Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հարցը։ Այս մասին «Ռիա նովոստի»-ին հայտնել է Վլադիկավկազում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության ղեկավար Բագիր Մամիևը։ «Այսօրվա դրությամբ այդ հարցը (Վլադիկավկազում Հայաստանի հյուպատոսական բաժին բացելու հարցը — խմբ.) և Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը երկկողմ օրակարգից հանված չէ, սակայն որևէ հստակ ժամկետների մասին խոսելը վաղաժամ է», - ասել է Մամիևը։ Միաժամանակ նա նշել է, որ Վլադիկավկազում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչությունը կայուն աշխատանքային կապ է հաստատել Ռոստովի մարզի Դոնի Ռոստով քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ, այդ թվում՝ «Վերին Լարս» անցակետում հայ փոխադրողներին վերաբերող հարցերի շուրջ։ Այդ անցակետը շարունակում է մնալ Ռուսաստանը Վրաստանի, իսկ այնուհետև՝ Հայաստանի հետ կապող միակ ցամաքային երթուղին։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
