«Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին հնարավոր հարվածների մասին»․ #Reuters
![]() Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին, որ ԱՄՆ-ի կողմից Թեհրանի դեմ ագրեսիայի վերսկսման դեպքում կարող է հարվածներ հասցնել նրանց էներգետիկ ենթակառուցվածքներին, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տարածաշրջանի իր աղբյուրներին։ «Իրանի նախազգուշացումը միանշանակ էր․ եթե ԱՄՆ-ն հարվածի Իրանի ենթակառուցվածքներին, Թեհրանը պատասխան հարվածներ կհասցնի Պարսից ծոցի էներգետիկ օբյեկտներին և տարածաշրջանի այլ թիրախներին», — գործակալությունը մեջբերում է իր զրուցակիցներից մեկի խոսքը։ Բարձրաստիճան դիվանագետի պնդմամբ՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Պարսից ծոցի երկրներում Վաշինգթոնի դաշնակիցներին կոչ է արել օգտագործել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա ունեցած իրենց ազդեցությունը՝ նրան հետ պահելու հարվածների վերսկսումից։ Նույն աղբյուրի խոսքով՝ Արաղչին բազմիցս շեշտել է, որ Իրանը պատրաստ է պատասխան քայլերի, սակայն տարածաշրջանում ավելի լայն էսկալացիայից խուսափելու լավագույն միջոցը դիվանագիտական լուծում գտնելն է։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
