Մալարիա տարածող ինվազիվ մոծակը տարածվում է մտահոգիչ արագությամբ՝ սպառնալով Աֆրիկայի քաղաքներին
![]() Մալարիա տարածող մոծակի ինվազիվ (ներմուծված) տեսակը, որը դիմացկուն է բոլոր առկա միջատասպանների նկատմամբ, տարածվում է Աֆրիկայում։ Սա լուրջ սպառնալիք է ներկայացնում քաղաքաբնակների համար, ովքեր սովորաբար իմունիտետ չունեն հիվանդության նկատմամբ, գրում է «Նյու Յորք Թայմս»-ը։ Խոսքն Anopheles stephensi տեսակի մասին է։ 10 երկրներում հավաքված մոծակների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք ունեն գենետիկ դիմադրողականություն ներկայում օգտագործվող բոլոր քիմիական նյութերի նկատմամբ։ Առողջապահության շատ մասնագետներ համաձայն են, որ այս պոպուլյացիան վերացնելու կամ նույնիսկ դրա տարածման սահմանափակման փորձերն այլևս արդյունավետ չեն լինի։ Մոծակներն արագ տարածվում են Աֆրիկյան մայրցամաքում։ Նրանք հեշտությամբ տեղաշարժվում են բաց, հարթ տեղանքով՝ տարածվելով արևելքում գտնվող Ջիբութիից, որտեղ նրանք սկզբնապես հայտնվել են մայրցամաքում մինչև արևմուտքում՝ Գանա, և հարավում՝ Քենիա։ Դրանք արդեն նկատվել են նաև Եմենում։ Քենիայի բժշկական հետազոտությունների ինստիտուտի միջատաբանության բաժնի վարիչ Էրիկ Օչոմոն նշել է, որ գիտնականները նախկինում կարիք չունեին անհանգստանալու քաղաքներում մալարիայի մասին։ Նա բացատրել է, որ շատ քաղաքային բնակիչներ չունեն դրա նկատմամբ իմունիտետ, ուստի մարդկանց ամբողջ տարին վարակելու ունակ մոծակը կարող է մարտահրավերներ առաջացնել հիվանդությունների դեմ պայքարի ջանքերի համար։ |

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
132Երեկ, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
45323.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
19022.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
12421.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
18920.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
16220.08.2026, 00:06
