«Հայաստանը գիտակցում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարևորությունն իր զարգացման համար»․ Հաջիև
![]() Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը չի սահմանափակվում միայն թղթի վրա արված հայտարարություններով։ Ադրբեջանը գործնական քայլերով վերահաստատել է իր հանձնառությունը խաղաղության գործընթացին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին թուրքական Milliyet թերթին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Ներկայումս Հարավային Կովկասում խաղաղություն է տիրում։ Եթե հայ-ադրբեջանական պատերազմը շարունակվեր, մեր հարևան երկրներում տեղի ունեցող հակամարտությունների կայծերը կարող էին տարածվել նաև մեր տարածաշրջանի վրա», - ասել է նա։ Հաջիևը նաև դրական է գնահատել Հայաստանի գործող իշխանությունների կողմից իրական Հայաստանի հայեցակարգի ընդունումը՝ որպես հիմնական մոտեցում։ «Մենք գիտակցում ենք, որ հայկական կողմը նույնպես ընդունել է նոր աշխարհաքաղաքական իրողությունը և այդ ուղղությամբ է ձևավորում իր քաղաքականությունը։ Նրանք հասկացել են, որ երկար տարիներ իրականացված օկուպացիոն քաղաքականությունն իրենց իսկ պահում էր պատանդի վիճակում, և գիտակցել են այդ ճանապարհի սխալ լինելը։ Այժմ Հայաստանը գիտակցում է, թե որքան կարևոր են Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններն իր զարգացման համար», - նշել է Հաջիևը։ Նա նաև հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր աշխարհաքաղաքական իրողության մի մասն է և բխում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի շահերից։ «Քանի որ Հայաստանը նույնպես հասկանում է, որ տարածաշրջանում տարանցիկ հնարավորությունների առկայությունը կարևոր է իր զարգացման համար», — ասել է նա։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
