Հնդկաստանում Ցուկերբերգից պահանջել են ներողություն խնդրել
![]() Հնդկաստանի խորհրդարանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով հանձնաժողովը Meta ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգին եռօրյա վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով ներողություն խնդրել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հրապարակումը ժամանակավորապես հեռացնելու համար։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, հայտնում են India Today-ն և News18-ը։ Ըստ աղբյուրների՝ Ցուկերբերգը պետք է ներողություն խնդրի և միջոցներ ձեռնարկի այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են եղել հուլիսի 23-ին Մոդիի մասնակցությամբ տեսանյութի ժամանակավոր հեռացման համար։ Հակառակ դեպքում ընկերությունը կարող է զրկվել իրավական պաշտպանություն ապահովող կարգավիճակից (Safe Harbour)։ Սկանդալը ծագել է Facebook-ից Մոդիի տեսանյութի ժամանակավոր հեռացման պատճառով։ Տեսանյութը վերաբերում էր քննությունների առաջադրանքների արտահոսքի դեմ պայքարի միջոցառումներին։ Meta-ի ներկայացուցիչները ավելի վաղ հայտնել էին, որ բովանդակությունը հեռացվել էր տեխնիկական սխալի հետևանքով և վերականգնվել այն հայտնաբերելուց հետո։ Խորհրդարանական հանձնաժողովը տեսանյութի ժամանակավոր հեռացումը որակել է որպես «ոտնձգություն ժողովրդավարության դեմ»։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
