«Իսրայելը համաձայնություն չի տվել Խաղաղության խորհրդի՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափման ծրագրին»․ Նեթանյահու
![]() Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը համաձայնություն չի տվել Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման շրջանակում անցած շաբաթ ընդունված ՀԱՄԱՍ-ի զինաթափման ծրագրին, գրում է The Times of Israel-ը։ «Նախագահ Թրամփը կամ նրա թիմը կարծում են, որ հնարավոր է ստիպել ՀԱՄԱՍ-ին զինաթափվել և ապառազմականացնել Գազայի հատվածը։ Մենք ուսումնասիրում ենք այդ հարցը։ Նրանք մեզ ուղարկել են նախագիծ, սակայն մենք համաձայնություն չենք տվել դրան։ Դա մեր նախագիծը չէր։ Մենք մեր դիտարկումներն ենք ուղարկել»,- տեսաուղերձում ասել է Իսրայելի վարչապետը, որի խոսքերը մեջբերում է պարբերականը։ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Գազայում իր ներկայիս դիրքերից չի հեռանա, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը լիովին չի զինաթափվել։ Նշվում է, որ Խաղաղության խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Նեթանյահուի հետ հանդիպումից հետո հրապարակված հայտարարության մեջ նշվում է իսրայելական ուժերի դուրսբերման պայմանների փոփոխության մասին։ Լրատվամիջոցը կարծում է, որ Իսրայելի պահանջներին նման զիջումը «կարող է վտանգել ՀԱՄԱՍ-ի աջակցությունը այն առաջարկին, որի ապահովման համար ամիսներ են պահանջվել։ Անցած շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ Խաղաղության խորհրդի առաջարկած համաձայնագիրը ներառում է ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափում։ Նախատեսվում է, որ դրանից հետո իսրայելական ուժերը դուրս կգան տարածաշրջանից, իսկ «կայունացման միջազգային ուժերը նոր պաղեստինյան ոստիկանության հետ համատեղ կստանձնեն Գազայի բնակիչների և հարևանների անվտանգության ապահովման պատասխանատվությունը»։ Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ վայր չեն դնի զենքը, քանի դեռ Իսրայելը չի լքել Գազայի հատվածը և չի կատարել ավելի վաղ ձեռք բերված հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
