Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևի մարզին. կան զոհեր
494
Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2026 թ., 10:47
![]() Գիշերը Ռուսաստանը բալիստիկ հրթիռների և հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի Կիև քաղաքի և Կիևի մարզի վրա։ Հարվածների հետևանքով 15 մարդ է զոհվել, ևս 41-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ Կիևի մարզում հարվածի հետևանքով զոհվել է 14 մարդ, ևս 26-ը վիրավոր է։ Հաղորդվում է, որ խոշոր հրդեհներ են բռնկվել Բրովարիում, Բոլշայա Դիմերկա ավանում, ինչպես նաև Կվիտնևոե և Պոբեդա գյուղերում գտնվող պահեստային և լոգիստիկ օբյեկտներում։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ Կիևում զոհվել է մեկ մարդ, ևս 15-ը վիրավորվել են։ |

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին
10309:25
Հրդեհ՝ «Կինոմոսկվա»-ի մուտքի մոտ (տեսանյութ)
165Երեկ, 19:00
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
171Երեկ, 18:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին
232Երեկ, 13:13
5 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից և մահացել
132Երեկ, 12:12
Անչափահասը թունավորվել է էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով
103Երեկ, 10:42
