«ԱՄՆ-ն, Իրանը և Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի բացման շուրջ համաձայնության հասնելուն»․ #Axios
![]() ԱՄՆ-ն, Իրանը և Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ ժամանակավոր համաձայնության հասնելուն, հաղորդում է Axios-ը՝ հղում կատարելով տարածաշրջանային աղբյուրներին և ամերիկացի պաշտոնյային։ «Ընդ որում, ԱՄՆ-ն մտադիր է այդ մասին հայտարարել այսօր»,- ասվում է հրապարակման մեջ։ Պարբերականի զրուցակիցը նշել է, որ Թեհրանը, ըստ տեղեկությունների, նախօրեին ավարտել է համաձայնեցման գործընթացը։ Աղբյուրների տվյալներով՝ քննարկվող համաձայնագիրը նախատեսում է՝ Օմանի և Իրանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ 60-օրյա ժամանակավոր պայմանավորվածություն, այդ ժամանակահատվածում նեղուցի ջրային տարածքով անցման համար վճարներ և այլ գանձումներ չեն սահմանվի, այդ ռեժիմը կարող է երկարաձգվել, 30 օրվա ընթացքում կողմերը պարտավորվում են սկսել նեղուցի բաժանարար գոտու ականազերծումը։ Հոդվածում նշվում է, որ բանակցություններին ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Սպիտակ տունը, ընդ որում՝ վերջին օրերին ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի, Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և Օմանի ԱԳ նախարար Բադր ալ-Բուսաիդիի միջև տեղի են ունեցել մի քանի հեռախոսազրույցներ։ Որպես միջնորդներ հանդես են եկել Կատարի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
