Իսրայելական բանակը լուրջ ճգնաժամի առաջ է կանգնած. Mashregh News
![]() Իսրայելական բանակը լուրջ ճգնաժամի առաջ է կանգնած և, ըստ իրանական Mashregh News լրատվական գործակալության, քիչ հավանական է, որ արդյունավետորեն ներգրավվի երկարատև հակամարտության մեջ։ Աշխարհագրական առումով Իսրայելը քարտեզի վրա ընդամենը մի կետ է, որը լիովին զուրկ է ռազմավարական խորությունից և բնական պաշտպանական գծերից՝ հզոր լեռներից, անծայրածիր անապատներից և լեռնային տեղանքից։ Իսրայելը չորային լանդշաֆտում գտնվող երկիր է՝ կենտրոնացած երեք հիմնական քաղաքներում՝ Երուսաղեմում, Թել Ավիվում և Հայֆայում, բնակչության և ենթակառուցվածքների բարձր կենտրոնացմամբ։ Հոդվածում նշվում է, որ արդյունաբերական և ռազմական հիմնական օբյեկտների չափազանց կենտրոնացվածության պատճառով երկիրը չափազանց խոցելի է զանգվածային հարձակումների նկատմամբ։ Ավելին, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից տարբեր ճակատներում իրականացված մի շարք ռազմական արշավները լուրջ վնաս են հասցրել նրա ռազմական օբյեկտներին, տնտեսական ենթակառուցվածքներին և կենսականորեն կարևոր համակարգերին։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
